Ուզբեկստանում սահմանափակել են Twitter-ի, TikTok-ի եւ «ՎԿոնտակտե»-ի աշխատանքը
Ուզբեկստանի հսկողական մարմինները սահմանափակել են Twitter, TikTok եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի աշխատանքը անձնական տվյալների մասին օրենքը խախտելու պատճառով: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել Է ինֆորմատիզացիայի եւ հեռահաղորդակցությունների ոլորտի հսկողության պետական տեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուլիսի 2-ին Ուզբեկստանում սոցցանցերի օգտատերերը հաղորդել են TikTok, Skype եւ Twitter հավելվածների աշխատանքում խափանումների մասին: Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոեւը հունվարի վերջին ստորագրել Է «Անձնական տվյալների մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնց համապատասխան, ապրիլի 15-ից բոլոր ինտերնետ-ռեսուրսները պարտավոր են պահպանել երկրի տարածքում հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները: