Մեկ օրվա ընթացքում Ռումինիայի սահմանային անցակետերը հատել է 90857 մարդ, որոնցից 8195-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 11-ին հայտնել է երկրի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Օրվա ընթացքում սահմանային անցակետերը հատել է Ուկրաինայի 8195 քաղաքացի: Ուկրաինական կողմից երկիր է մուտք գործել 4135 ուկրաինացի, իսկ Մոլդովայից՝ 1031»,- ասվում է Ռումինիայի սահմանային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 1,169,850 քաղաքացի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն