Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե
Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների ու բնակիչների ուժերով մաքրվել է խնդրահարույց 3 հասցե:
Սանմաքրման աշխատանքներ են տարվել նաև բազմաբնակարան շենքերի բակերում ու զբոսայգիներում: Գործընթացը տեղում վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա: