Իտալիայում հայտնաբերել են կորած ուղղաթիռը. ողջ մնացածներ չկան
Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:
Ուղղաթիռում եղել են օդաչուն, Թուրքիայի չորս քաղաքացի և երկու լիբանանցի: Նրանք Լուկի քաղաքից ուղևորվելիս են եղել դեպի Տրևիզո շրջան: Նշվում է, որ թռիչքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են հինգ զոհերի մարմինները: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան:
Հիշեցնենք, որ Ermenihaber.am-ի փոխանցմամբ կորած ուղղաթիռը ուղևորվել է հունիսի 9-ին՝ Լուկի քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: