Թուրքիայում աշխատանքներ են տարվում 2020-ին Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540 մլրդ խմ բնական գազի արդյունահանումը կազմակերպելու և 2023-ին գազը սպառողներին հասցնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ դրանց շրջանակներում միայն ծովի հատակով նախատեսվում է անցկացնել շուրջ 170կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշար մինչև 2.2 կմ խորության վրա: Աշխատանքներին ներգրավված են 3 հետազոտական և 13 տարբեր նշանակության այլ նավեր: Հաղորդվում է, որ շուրջ 21.000 խողովակ արդեն տեղափոխվել է Թուրքիայի սևծովյան Զոնգուլդակ նահանգի Ֆիլյոս նավահանգիստ, որտեղից էլ կսկսվի դրանց տեղադրումը:

Առաջին խողովակի ջուրն իջեցնելու առիթով հունիսի 13-ին կազմակերպվելիք պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախատեսվում է, որ 2023-ին սկզբնական փուլում օրական կարդյունահանվի 10 մլն խմ/տարեկան 3.5-4 մլրդ խմ բնական գազ: Արդյունահանման ծավալները գնալով ավելանալու են՝ 2027-2028-ին հասնելով մինչև օրական 40 մլն/ տարեկան 15 մլրդ խմ-ի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն