Ազգերի լիգա. Ուկրաինա-Հայաստան՝ 3:0
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում հանդիպեց Ուկրաինայի հավաքականի հետ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի խաղում։ Մեր հավաքականը պարտվեց 3:0 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Երկրորդ կեսի 61-րդ րոպեին ուկրաինացիները կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակը Ռուսլան Մալինովսկին էր:
Ուկրաինայի երկրորդ գոլը 77-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Կարավաեւը։ 84-րդ րոպեին երրորդ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Վիտալի Միկոլենկոն։
Ուկրաինան երկրորդ հաղթանակը տարավ երկու խաղում եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Շոտլանդիան, որը 1 խաղից հետո ունի 3 միավոր եւ հունիսի 11-ին կհյուրընկալվի հետնապահ Իռլանդիային (2 պարտություն)։
Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի շոտլանդացիներին, որոնց երկրորդ տուրում պարտվել է 0։2 հաշվով։