Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ընդունելության ժամանակ իր ելույթում, բենզինի և նավթի գնի աճը անվանել է Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք»։

Խոսելով վառելիքի գնաճի մասին նա նշել է, որ փորձում են իջեցնել սակագինն ու թույլ չտալ, որ այդքան արագ բարձրանա: Նա նշել է, որ կարողացել են օրական 1 միլիոն բարել հատկացնել ռազմական պաշարնեից՝ դաշնակիցներին համոզելով հատկացնել ևս 240 միլիոն բարել՝ որպիսի գնաճ չլինի:

«Սակայն մենք մի որոշ ժամանակ ապրելու ենք այս գնաճի պայմաններում: Այն աստիճանաբար կնվազի, բայց առայժմ որոշ ժամանակ կապրենք այս պայմաններում», – նշել է Բայդենը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն