«Նորաձեւ»․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային լուքը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Մարիամը կրում է սեւ կորսետ-տոպ, մուգ երանգի ջինսե տաբատ, որոնք համադրել է բաճկոնի եւ մարզակոշիկների հետ։ Դերասանուհու մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ոճային ակնոցը։ «Տուն», - հրապարակումը մակագրել է Մարիամը։