Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա
Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում՝ հայտնում են ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: