Սպիտակը՝ կանաչի համադրությամբ․ Մերի Երեմյանի լուսանկարը
Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարաված կադրերում Մերին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է կանաչ տոպի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու պայուսակը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր օվկիանոսի ափին։ Մերին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ «Քո սիրո մասին կարող ես շատ բան իմանալ՝ նայելով ջրին»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։