Ուկրաինային ԵՄ լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ բլոկը կարող է փլուզվել. Bloomberg
Ուկրաինային Եվրամիության լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ ԵՄ-ի համար կստեղծվեն նոր մարտահրավերներ, և բլոկը, որը երբեք լավ կառավարման մոդել չի եղել, կարող է փլուզվել, գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:
Ըստ պարբերականի, դա վերաբերում է նաև Մոլդովայի, Վրաստանի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես նաև հերթում կանգնած մյուս բալկանյան երկրների՝ Եվրամիությանն անդամակցելուն։ Հոդվածագիրը խնդիրներ է կանխատեսել ԵՄ ընդլայնման դեպքում, քանի որ վերոնշյալ երկրների տնտեսությունը, դատական համակարգը և մյուս կառույցները պատրաստ չեն միանալ դաշինքին։
«Ընդլայնման յոթ փուլից յուրաքանչյուրի հետ՝ սկզբնական վեց երկրից մինչև այսօր 27-ը, ԵՄ-ի կառավարումը դարձել է ավելի բարդ և անգործունակ»,- ասվում է հոդվածում:
Bloomberg-ը նշում է, որ խնդիրների պատճառը միայն «լեզուների, ավանդույթների և ազգային շահերի բաբելոնյան քաոսը» չէ, չեն թարմացվում նաև այն պայմանագրերը, որոնք դադարել են համապատասխանել ժամանակակից իրողություններին։