Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիություններում արգելվել է Բազ Լայթերի մասին մուլտֆիլմի ցուցադրությունը
Pixar ստուդիայի «Բազ Լայթեր» մուլտֆիլմը արգելված է ցուցադրել մերձավորեւելյան բազմաթիվ երկրներում, այդ թվում Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում։ Դա տեղի է ունեցել առանձին կերպարների միջեւ ակնհայտ ոչ ավանդական սեռական հարաներությունների առկայության պատճառով։
Variety-ի հաղորդմամբ՝ «Լայթերը» նույնսիկ չի դիտարկվել Սաուդյան Արաբիայում ցուցադրության համար, ուր հոմոսեքսուալության ցանկացած ցուցադրություն արգելված է։ Արաբական Միացյալ Էմիություններում վարձույթը ծրագրված էր, սակայն հետագայում չեղարկվել է սոցիալական ցանցերում զայրույթի պատճառով։ Հանդիսատեսը կարծում է, որ Disney-ը մուլտֆիլմով վիրավորել է մուլսումաններին եւ իսլամը։
Ավելի վաղ մի շարք արեւելյան երկրներում, այդ թվում Եգիպտոսում, հրաժարվել են ցուցադրել «Դոկտոր Սթրենջ․ խելագարության մուլտիտեզերքում» նախագիծը հերոսուհու հոմոսեքսուալ ընտանիքի պատճառով։