Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում մրցումների մի մասը պլանավորվում է անցկացնել առանց հանդիսականների կամ նվազեցնել մարզադաշտերի զբաղվածության սահմանը, որը կազմակերպիչների կոմից սահմանվել է անցյալ ամսին: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել է Nikkan Sports հրատարակությունը։

Մասնավորապես, ինչպես նշված է, առանց մարզասերների կարող են տեղի ունենալ բասկետբոլի մրցախաղերը Տոկիոյի հարեւան Սայտամայի պրեֆեկտուրայում: Վերջինիս նահանգապետը համապատասխան խնդրանքով դիմել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին, քանի որ խաղերը պլանավորվում է անցկացնել ուշ երեկոյան: Հանդիսականների ներկայությունն այդ մրցախաղերում կհակասի Ճապոնիայի իշխանությունների քաղաքականությանը, որոնք ջանում են սահմանափակել մարդկանց դուրս գալը փողոց օրվա ուշ ժամին:

Նաեւ, Nikkan Sports-ի տվյալներով՝ բացառված չէ, որ մի շարք մարզական օբյեկտներում զբաղվածության սահմանաքանակն ավելի վաղ սահմանված 10 հազար առավելագույն հանդիսականների համեմատությամբ նվազեցվի միանգամից կիսով չափ մինչեւ 5 հազար:

Ավելի վաղ Կիոդո գործակալությունը հայտնել է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հաջորդ շաբաթ կանցկացնեն հնգակողմ առցանց հանդիպում, որի գլխավոր թեման կդառնա այն հարցերի քննարկումը, որոնք կապված են մարզադաշտերում հանդիսականների թույլատրելի թվի հետ: «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսւմ հայտարարել է, որ կազմակերպիչները պատրաստ են առանց հանդիսականների Խաղերի անցկացման տարբերակին: Համանման տեսակետ է հայտնել նաեւ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն