«Թող ձեր հոգում փայլի արեւը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)
Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում Աննան բաց գույնի հագուստ է կրում։ Աննան արձակել է մազերնու բնական շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Թող ձեր հոգում փայլի արեւը»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, փոքրիկին տվել են Կարինա անունը։ Աննան ջերմ գրկել էր փոքրիկին։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Ծաղկաձորում։ «Գեղեցիկ օր իմ թիթեռնիկի հետ»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։