Հրաբուխների տակ կան տաք լուծույթի ամբողջ ջրամբարներ՝ հարուստ ոսկով, պղնձով եւ այլ մետաղներով: Հրաբուխների տակից հնարավոր է արդյունահանել արժեքավոր մետաղներ՝ միեւնույն ժամանակ իրականացնելով էլեկտրական հոսանքի երկրաջերմային գեներացում, գրում են գիտնականները Իոն Բլանդիի ղեկավարությամբ՝ Open Science-ի էջերից:

Հետազոտողները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ թանկարժեք մետաղների գոյություն ունեցող շատ հանքավայրեր հայտնվել են անցյալում՝ հրաբխային ակտիվության արդյունքում: Ժայթքելով՝ հրաբուխները մակերես են դուրս բերել կենտրոնացված լուծույթ, որը պարունակել է ոսկի, պղինձ, արծաթ, ցինկ, լիթիում եւ այլ մետաղներ: Լուծույթը սառչել է, եւ առաջացել են հանքերը, որոնք մարդկությունն այսօր մշակում է:

«Եթե խոսում ենք գործող հրաբխի մասին, ապա դրա տակ, մի քանի կիլոմետր խորության վրա, գրեթե անկասկած կուտակվում է մետաղներով հարուստ լուծույթ: Նման լուծույթից հնարավոր է օգտակար ռեսուրսներ արդյունահանել՝ ավելի քիչ էներգիա սպառելով, քան ավանդական հանքաքարից: Միեւնույն ժամանակ, հրաբխի տակ բարձր ջերմաստիճանը միաժամանակ թույլ կտա երկրաջերմային էներգիա ստանալ», - ասում են Օքսֆորդի երկրաբանները:

Գիտնականները վստահ են, որ Ճապոնիայի, Իտալիայի, Ինդոնեզիայի, Մեքսիկայի եւ Անթիլյան կղզիների հրաբուխների տակ մետաղներ պարունակող լուծույթներ կան: Ավելին, հաշվարկները ցույց են տալիս, որ համարյա յուրաքանչյուր գործող հրաբխի տակ կան արժեքավոր նյութերով ջրամբարներ


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն