«Իմ աշխարհ»․ Դիանա Տոնոյանի ջերմ շնորհավորանքը Բեն Ավետիսյանին
Դերասան Բեն Ավետիսյանը նշել է ծննդյան օրը, ինչի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։
Նրան ջերմ շնորհավորել է նաեւ կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը՝ ամուսնու հետ ջերմ կադրեր հրապարակելով։ «Իմ աշխարհ, ծնունդդ շնորհավոր։ Գիտես՝ քեզ ինչքան շամ եմ սիրում Ուզում եմ՝ քո բոլոր նպատակները իրականություն դառնան։ Մնացածը արդեն գիտես»,- գրել է Դիանան։
Զույգն, ի դեպ, բալիկի է սպասում։ Օրեր առաջ Բենն ու Դիանան բացահայտել են փոքրիկի սեռը։