Սոնա Եսայանի լուսանկարները Եգիպտոսում հանգստից
Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Եգիպտոսում հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Սոնան կաթնագույն տոպ է կրում, որը համադրել է շորտի հետ։ Դերասան Գրիգ Գեւորգյանի կինն արձակել է մազերը, գլխաշոր է կրում։ Սոնան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել;
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան սեւ տոպ էր կրում եւ կաշվե բաճկոն։ Պարուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Սեւի տրամադրություն»,- հրապարակումը մակագրել էր պարուհին։