«Կեսգիշերը Երեւանում»․ Տաթեւ Հովակիմյան (ֆոտո)
Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դասական կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Տաթեւը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել խոշոր աքսեսուարներին։ «Կեսգիշերը Երեւանում»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւը սեւ զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր․ կերպարն ամբողջացնում էին մարգարտյա զարդերը։ «Կեսգիշեր»,- հրապարակումը մակագրել էր Տաթեւը։






















