««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է՝ դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը և ԶՈՒ-երի միջև փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման և նրանց ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ-ի կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով:

Ռեսուրսի օգտագործման ոլորտում համաձայնությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության գծով դրա անհատույց տրամադրման հնարավորությունը կայացվում են երկկողմ համաձայնագրերով, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն