Իսրայելական «Yedioth Ahronoth»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում թուրքական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են իրանական հետախույզների, որոնք հարձակումներ էին կազմակերպում իսրայելցի զբոսաշրջիկների վրա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների, որոնց վկայակոչում է նաև «Yedioth Ahronoth»-ը, իրանցիների մեկ այլ խումբ դեռ ազատության մեջ է, ինչի պատճառով մտավախություն կա, որ նրանք կարող են հարձակվել իսրայելցիների վրա։

«Yedioth Ahronoth»-ը հիշեցնում է, որ դեռևս մայիսի 30-ին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը խորհուրդ է տվել Ստամբուլում գտնվող իսրայելցիներին՝ «որքան հնարավոր է, շուտ հեռանալ»։ Իսրայելի ԱԱԽ-ն այնուհետ Թուրքիա մեկնելուց զերծ մնալու նախազգուշացում էր արել: Իսրայելը ներկայումս գտնվում է Ստամբուլի համար 4-րդ մակարդակի տագնապի մեջ: Իսրայելի վարչապետի աշխատակազմը նաև հայտարարել է, որ երկրի՝ Թուրքիայում գտնվող քաղաքացիների անվտանգության արժանահավատ սպառնալիք կա։

Վերջին շաբաթների ընթացքում Իրանում անհասկանալի հանգամանքներում մահացել կամ սպանվել են ավիացիայի, աթս-երի, հրթիռների և արբանյակների ստեղծման, ինչպես նաև՝ միջուկային ոլորտի մի քանի նշանավոր գիտնականներ և փորձագետներ: Իրանը կարծում է, որ այս միջադեպերի հետևում կանգնած են իսրայելական հետախուզության աշխատակիցները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն