Քիմ Քարդաշյանը փչացրել է Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստը, որը կրել է Met Gala-ի ընթացքում
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վնասել է Մերիլին Մոնրոյի զգեստը, որը կրել է Met Gala-ի ընթացքում, գրում է Pop Culture-ը։
Միջոցառումից հետո փորձագետները հայտարարել են, որ զգեստն իդեալական վիճակում է մնացել, եւ Քիմը լրջորեն նիհարել է՝ այն կրելու համար։ Սակայն պարզվում է, որ այն, ամեն դեպքում, վնասվել է, թեեւ աստղը նույնիս այն մինչեւ վերջ չի կոճկել։
Զգեստի կարերը քանդվել են, այն մաշվել է, չեն բավարարել դեկորատիվ բյուրեղները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը նիհարել է յոթ կիլոգրամով՝ Մերիլին Մոնրոյի զգեստը կրելու համար։