Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։



Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը կարմիր զգեստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու վառ շպարով է։ «Կյանքը խառն է (ոնց հետևիս ֆոնը:), անհասկանալի ու շատ արագ։ Մնում է այն պարզապես վայելել, երբ ստացվում է (դժվարությամբ) անջատել հիշողություն ու իրատեսություն ֆունկցիաներն ուղեղի»,- գրել է նա։



Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր բարձր գոտկատեղով սպիտակ տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Ինստագրամում երկու տեսակ են պատմությունները` իրական, (հնարավորինս) բնական եւ կինո, գունավոր հեքիաթ։ Հետաքրքիր է, ո՞րն է ավելի հաճելի ու հետաքրքիր, ո՞ր տեսակին եք ավելի հավեսով հետեւում», - գրել էր Արեւիկ Ուդումյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն