Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից տեղեկանում ենք, որ այսօր փոքրիկի ծննդյան օրն է։



«Իմ աղջիկն այսօր դարձավ 5 տարեկան։ 5 տարի առաջ առաջին անգամ հասկացա, թե ինչ երջանկություն է լինել մամա: Իմ աննման, իմ տաղանդավոր ու արտիստիկ թող քո բոլոր երազանքները հատ առ հատ իրականություն դառնան: Շնորհակալ եմ, որ հենց իմ աղջիկն ես», - հրապարակումը մեկնաբանել է երիտասարդ մայրիկը։



Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի ու ոճային պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն