«Այստեղ կյանքը մեծամասամբ երկու անիվի վրա է գլորվում առաջ»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարները Նիդերլանդներից
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ճամփորդության է մեկնել, որի մասին պարբերաբար պատմում է սոցիալական ցանցի իր էջում։
Նոր հրապարկված կադրերն արվել են Նիդերլանդներում։ Երիտասարդ մայրիկը ատլասե սեւ զգեստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Հոլանդիա... այստեղ կյանքը մեծամասամբ երկու անիվի վրա է գլորվում առաջ....հեծանիվների... հրաշք ծաղիկների բույրի.. նավերի հեքիաթային տնակների երկիր...»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Քյոլնի տաճրի ֆոնին։ Անահիտը կարմիր տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի հետ։ «Քյոլնի տաճար... Հզորություն կա, որ չես ասի ոչ մի բառով.... Ուժ կա, որ անբացատրելի է... զգալ է պետք...»,- մեկնաբանություններում գրել էր նա։