Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ առաջացել Է Ուկրաինայի հետ նոր բանակցություններ վարելու անհրաժեշտություն՝ պատասխանելով այս շաբաթ Կիեւ իր ուղեւորության հնարավորության մասին հարցին: «Ես կարծում եմ՝ առաջացել Է Ուկրաինայի հետ նոր քննարկման անհրաժեշտություն»,- ասել Է Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ Եվրամիության շեմի մոտ աննախադեպ աշխարհաքաղաքական իրադրություն Է ստեղծվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն