Ուկրաինայի անվտանգության ուժերը ինտենսիվ հրետակոծում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) վերահսկողության տակ գտնվող Սևերոդոնեցկի թաղամասերը «Ազոտ» գործարանի տարածքից և Լիսիչանսկի մոտակայքում գտնվող դիրքերից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ գրում է ТАСС-ը։

«Այժմ Սևերոդոնեցկում ակտիվ ռմբակոծվում են այն տարածքները, որոնք արդեն ազատագրվել են, և որտեղ խաղաղ բնակիչները նույնիսկ փորձում են վերադառնալ»,- ասել է դեսպանը:

Միրոշնիկը հավելել է, որ ստիպված են եղել մարդկանց տարհանել գործարանի հարակից թաղամասերից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն