Ոճային․ Մարիամ Ալեքսանյանի ամառային լուքը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարիամը տոպ է կրում, շորտ եւ վերնաշապիկ։ Երիտասարդ դերասանուհին սպորտային կոշիկ է կրում ու հագուստի գույնի պայուսակ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Սիրունիկ»։