Ո՞վ է հանձնել Քարագլուխը և Քարագլուխ հանձնողն ինչ է՝ իր ապրացծով. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեությունը որեւէ կերպ կապված չէ ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին այսօր հայտարերել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովան։
Կարելի է երկար չարախնդալ, որ ո՞նց, փաստորեն Լավրովը էշ-էշ դուրս էր տալիս, ստեղի գուբերնիստներն էլ արդեն Վան-Բիթլիս-Արդահան էին վերադարձնում Հայաստանի կազմ՝ հիմնվելով Լավրովի դուրս տվածի վրա, բայց մի՞թե խնդիրը դա է, կամ էլ այդ խնդիրը որևէ լուծում է ստանում։
Կա խնդիր, որը միայն Հայաստանինը չէ։ Այդ խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, չի գնում իր արած պաշտոնական հայտարարությունների հետևից ու ամեն անգամ ադրբեջանական գերատեսչությունից հետո ապտակ ստանալուց հետո պատրաստ է անգամ այնպիսի նվաստացման, երբ արտաքին գերատեսչությունը պաշտոնապես հերքում է իրենց իսկ ղեկավարի խոսքերը։
Փառուխի ու Քարագլխի հանձնումը ուղղակիորեն խախտում է Նոյեմբերի 9ի հայտարարությունը, ինչպես նաև անհետևանք է մնացել ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պաշտոնական հայտարարությունը, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր։
Նման բան հնարավոր է միայն երկու դեպքում։ Կա՛մ Ռուսաստանը չի կարողանում կյանքի կոչել իր իսկ հեղինակած խայտառակ դրույթները, կա՛մ Ռուսաստանը չի ուզում անել դա։ Առաջին դեպքում նշանակում է, որ Ռուսաստանը թուլամորթ ու անմեղսունակ միավոր է ու հետայսու մեր պետությունը, պետական համակարգը, քաղաքական համակարգը, այդ թվում ու առաջին հերթին՝ դրա ընդդիմադիր մասը ելակետային պետք է ընդունի հենց այդ մոտեցումը։ Երկրորդ դեպքում նշանակում է, որ Ռուսաստանը դավաճանում է մեզ, եթե չասենք՝ ուղղակիորեն թշնամի է՝ դրանից բխող բոլոր քաղաքական ու այլ հետևանքներով։
Ու եթե օբյեկտիվ ու հայտնի պատճառներով ես ու ցանկացած ողջամիտ մարդ չի կարող որևէ դրական ակնկալիք ունենալ քաղաքական իշխանություններից այս հարցում, ապա ընդդիմությունից նման ակնկալիքներ կարելի է ու պետք է ունենալ։ Թերևս ամենաառաջնային ակնկալիքն էլ ընդդիմությունից առաջիկայում պետք է լինի ու լինելու է, որ դադարեն ռուսական հարճի կերպարում դիրքավորվելու խղճուկ փորձերը, իսկ դա իր հերթին ենթադրում է ազնվություն։ Պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ և ինքներդ ձեր հետ, իրարն էլ պետք է կոչեն իրենց անուններով։ Սկզբի համար կարելի է վերջապես առանց կռուտիտների ու սեթևեթանքների պատասխանել հետևյալ պարզ հարցերին.
1. Ո՞վ է հանձնել Քարագլուխը և Քարագլուխ հանձնողն ինչ է՝ իր ապրացծով։
2. Ռուսաստանը պարտավո՞ր է կատարել իր ստանձնած պարտականությունները և ինչ պետք է անել, եթե չի կատարում։