Հայաստանի ղեկավարությունը հարցը կտրուկ դրեց՝ ընդունելով երկրի ԵՄ-ին անդամակցության մասին օրենքը, և այժմ պետք է պատասխան տա այդ խոսքերի համար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ փորձարկվում է ԵՄ «կամ-կամ, ընտրիր» բանաձևով՝ ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Լավրովը նաև հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա ասել էր, որ պարտավոր է այլընտրանք ունենալ, և որ հայ ժողովուրդը կորոշի։

«Եթե սա ճիշտ է, ապա պետք է ներկայացվեն այդ այլընտրանքները և հանրաքվե անցկացնել»,- նշել է Լավրովը։

«Արդեն ընդունվել է օրենք Եվրոպական Միություն պաշտոնական անդամակցության մասին։ Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դուք արդեն հարցը կտրուկ դրել եք, բայց եկեք պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար և դիմեք ժողովրդին»,-նշել է Լավրովը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ