Լուկաշենկոն հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանային զորքերին հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է «Sputnik Բելառուս» լրատվական գործակալությունը։
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ, որը Բելառուսում նշվում է հուլիսի 3-ին:
Լուկաշենկոն պարզաբանել է՝ Ուկրաինայից «հսկայական քանակությամբ զենք» է գալիս, և այսուհետ միայն խաղաղ բնակիչները կկարողանան մուտք գործել երկիր:
«Մենք մնացած բոլորին գերի չենք վերցնի»,- հավելել է նա