«Ժպիտը բանալի է, որը․․․»․ ինչ զգեստ է ընտրում Սաթենիկ Հազարյանը երեկոյան կերպարի համար
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերոմ Սաթենիկը կապույտ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Ժպիտը բանալի է, որը համապատասխանում է յուրաքանչյուր սրտի փականի»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Սաթենիկն ու զավակները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը հետաքրքիր նախշերով ամառային զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Երջանկությունն այս տեսքն ունի», - ջերմ կադրը մակագրել էր Սաթենիկը։