Շոլցը, Մակրոնը և Դրագին ուղևորվում են Կիև. Repubblica
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ուղևորվում են Ուկրաինա: Ինչպես հունիսի 16-ին հաղորդում է La Repubblica թերթը, երեք եվրոպացի ղեկավարները մեկնում են գնացքով, ենթադրաբար, Լեհաստանի սահմանից դեպի Կիև, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թերթը հրապարկել է լուսանկար, որտեղ Դրագին, Շոլցը և Մակրոնը ոչ պաշտոնական վիճակում վագոնում նստած են սեղանի շուրջը: La Repubblica-ն նշում է, որ ուղևորությունը տեղի է ունենում անվտանգության պահպանմամբ: Ժամանումն Ուկրաինայի մայրաքաղաք պլանավորված է հունիսի 16-ի առավոտյան:
«Ուկրերկաթուղուց» հայտնել են, որ եվրոպացի ղեկավարները գնում են ուկրաինական դիվանագիտական գնացքով: