«Առանց ֆիլտրի»․ Եվա Բաղդասարյանի լուսանկարը
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Եվան սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ «Առանց ֆիլտրի»,- հրապարակումը մակագրել է Եվան՝ նշելով, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Եվան պատառոտված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի ու սպորտային կոշիկի հետ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա արտահայտիչ շպարով էր։ «Բոլորին լավ օր եմ մաղթում»,- մեկնաբանություններում գրել էր նա։