«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինան ամուսնացել է միլիոնատիրոջ հետ
«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինան ամուսնացել է միլիոնատեր Դմիտրի Սպիրիդոնովի հետ։ Զույգի ամուսնական արարողությունն աղմկոտ չի եղել, հայտնում է StarHit-ը։
Մեկ ամիս առաջ Լենա Կատինան պարծեցել էր նշանադրության մատանիով, որը զարդարված է երեք կարատ քաշով ադամանդով։ Դեռ այդ ժամանակ նա երկրպագուներին հայտնել էր, որ չի պատրաստվում ամուսնական արարողությունից շոու սարքել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դոլարային միլիոնատեր եւ CloudPayments-ի համահիմնադիր Դմիտրի Սպիրիդոնովը «Տատու» խմբի նախկին մասնակից Լենա Կատինայի հետ հարսանիքը նշանակել է իր ծննդյան օրը՝ 2022թ․-ի հունիսի 16-ին։