Լոռու մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտի և քամու հետևանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ:

Մարզպետարանի փոխանցմամբ,  գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն ահազանգեր են եղել Սպիտակ, Շենավան, Բազում, Քարաձոր, Նոր Խաչակապ, Շիրակամուտ, Ազնվաձոր համայնքներից:

Գյուղացիների խոսքով՝ 20 րոպե անընդմեջ տեղացած կարկուտը մինչև 80 տոկոսի վնաս է հասցրել կարտոֆիլի, լոբու ու այլ ցանքատարածությունների, պտղատու ծառերի ու հատապտուղների: Էական վնաս կրած համայնքներից մեկը Բազումն է. այստեղ վնասվել են տնամերձեր, ավտոմեքենաներ ու տանիքներ: Սպիտակում տուժել են հիմնականում ջերմոցային տնտեսություները:

Մարզպետարանում որոշել են, որ յուրաքանչյուր համայնքում պետք է կազմվեն հանձնաժողովներ, որոնք երկու օրվա ընթացքում կուսումնասիրեն վնասի չափերը, դրան էլ կհաջորդի վնասի գնահատում՝ մարզպետարանի կողմից:

10-ից 12 օր կպահանջվի վերջնական պատկերն ունենալու համար. արդյունքները կներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն