Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան Ուկրաինայի փոխարեն չեն բանակցի Ռուսաստանի հետ, պետք է դա անի ինքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում է Ելիսեյան պալատի սոցիալական ցանցերով։

Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի ժամանել են Ուկրաինա։

«Երբ գա այն պահը, երբ հակամարտությունն ավարտվի, Ուկրաինան ինքը պետք է որոշի բանակցությունների եղանակները Ռուսաստանի հետ: Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան Ուկրաինայի փոխարեն չեն բանակցի Ռուսաստանի հետ… Մենք բանակցություններին կմասնակցենք որպես Եվրոպական տերություններ, բայց մենք երբեք չենք բանակցի Ուկրաինայի անունից»,- ասել է Մակրոնը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Նա մանրամասնել է, որ Ֆրանսիան և Գերմանիան բանակցություններին կմասնակցեն որպես անվտանգության երաշխավորներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն