Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իտալիայում հանգստի ընթացքում։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում Լիլիթը շորտ է կրում, բաց գույնի տոպ եւ կանաչ վերնաշապիկ։ Երիտասարդ մայրիկը հագուստը համադրել է գոտու եւ ծղոտե պայուսակի հետ։ «Ես հավատում եմ մտքի ուժին։ Իմ կյանքի վերջին երեք տարիների ընթացքում ես մանրամասնորեն աշխատել եմ մտքերիս վրա։ Վանել եմ մատ մտքերն ու թողել միայն դրականները։ Կյանքն աշխատանք է, ամենօրյա աշխատանք սխալների վրա։ Առջեւում շատ ավելի լավ կլինի»,- մեկնաբանություններում գրել է նա։



Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Կաննում։ Լիլիթը շորտ էր կրում սպիտակ տոպ եւ պիջակ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել, սեւ պայուսակ եւ արեւային ակնոց։ «Հիշեք՝ ձեր կյանքը ձեր ձեռքերում է, եւ դուք եք ընտրում այն ներկել գունավո՞ր, թե՞ սեւ ներկերով»,- գրել էր նա: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն