ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
Դելտայի շտամի պատճառով աշխարհը գտնվում է կորոնավիրուսային համաճարակի զարգացման շատ վտանգավոր փուլում: Ճեպազրույցում ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսի արած հայտարարությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պաշտոնյան նշել է, որ այս շտամն արդեն հայտնաբերվել է առնվազն 98 պետությունում: Գեբրեյսուսը շեշտել է, որ վարակի այդ տեսակը շատ վտանգավոր է և շարունակում է մուտացիայի ենթարկվել:
«Դելտայի նման ավելի վիրուսային մուտացիայի հետ, որը շատ երկրներում արագորեն դառնում է գերակշռող շտամ, մենք գտնվում ենք այս համաճարակի շատ վտանգավոր շրջանում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա ավելացրել է, որ առողջապահական համակարգը պետք է վերահսկի կորոնավիրուսի նոր մուտացիաները և անընդհատ հարմարվի դրանց:
ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ կարևոր է վարակի հետազոտումը, վաղ հայտնաբերումը, վարակվածների մեկուսացումը և բուժումը, ինչպես նաև նշել է բոլոր կանխարգելիչ միջոցները պահպանելու անհրաժեշտությունը` դիմակներ կրելը, սոցիալական հեռավորությունը պահպանելը և տարածքներն օդափոխելը: