«Միշտ տարբերվող»․ Մարտա Կիրակոսյանի «street style»-ը
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարտան սպիտակ տոպ է կրում, որը համադրել է կանաչ տաբատի ու վերնաշապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հագուստը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար նախընտրել։ Երգչուհին հրապարակումը չի մակնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Միշտ տարբերվող»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Մարտան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին՝ կարմիր շրթներկի ընտրելով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Կրակոտ»։