Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։



Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էլենը պատկերված է փոքրիկ որդու հետ, որին ջերմ գրկել է։ «Իմ բարի ու չարաճճի տղուկ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։



Ավելի վաղ Էլենը լուսանկարներ էր հրապարակել որդու մկրտությունից։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ կոստյում էր կրում, ինչը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերը, քնքուշ շպարով էր։ Էլենը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին արել․ «Գեղեցիկ ընտանիք»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն