Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին հակազդելու շրջանակում, հանրապետության նախարարների կաբինետին առաջարկել է քննարկել Ուկրաինա Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը։ Այդ մաիսն հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Նախարարների կաբինետը պետք է ընդունի կարևոր որոշում՝ դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև գործող համաձայնագիրը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ և Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև մի շարք միջազգային պայմանագրեր»,- հայտարարել է Զելենսկին:
Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ Ուկրաինան ՌԴ քաղաքացիների համար մուտքի վիզային ռեժիմ կսահմանի 2022 թվականի հուլիսի 1-ից: