Եռացատկորդ Լևոն Աղասյանը 3-րդ տեղն է զբաղեցրել World Athletics Continental Tour- ում
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Աղասյանը եռացատկ վարժությունում գրանցել է 16.39 արդյունք: 4-րդ փորձի ժամանակ նա աջ կրունկի վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել ցատկը. «Ամեն դեպքում, շարժվում եմ առաջ: Կվերադառնամ ավելի ուժեղ»:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով:
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Աղբյուր՝ armsport.am