Կիրականացվեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը` նշելով, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքները։
«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- գրել է նա։