«Այսօր հայրս կդառնար 85 տարեկան․․․ վստահ եմ, որ մեր բոլորի սերն ու կարոտը մշտապես հասնում է իրեն՝ հավերժության մեջ»․ Արմինկայի հուզիչ գրառումը
Երգչուհի Արմինկան արխիվային ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ծնողների եւ քույրիկի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրին կից մեկնաբանություններում երգչուհին հուզիչ գրառում է կատարել, ինչպես նաեւ պատմել է լուսանկարի պատմությունը։
«Այսօր հայրս կդառնար 85 տարեկան: Միակ բանը, որի համար շատ նեղվում եմ՝ Ալեքսի մեծանալն ու կարգին տղա դառնալը չտեսավ: Բայց վստահ եմ, որ մեր բոլորի սերն ու կարոտը մշտապես հասնում է իրեն՝ հավերժության մեջ: Պապ ջան, թող խաղաղություն լինի քեզ համար երկնքում։ Էս լուսանկարն արվել է 1986թ-ին՝ եղբորս խնդրանքով, երբ նա գտնվում էր ծառայության մեջ՝ սովետական բանակում: Մեր ընտանիքի՝թերեւս միակ ընտանեկան (թեեւ թերի) լուսանկարը», - գրել է Արմինկան։