Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր կադրեր է հրապարակել, որոնցում սեւ հանդերձանքով է։



Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում Մարիամը կրում է շորտեր, որը համադրել է ուսը բաց բլուզի հետ, իսկ կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկները։ Դերասանուհին արձակել է մազերը։ Մարիամը հրապարակումը չի մեկնաբանել։



Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր սեւ-սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել նրան․ «Շատ սիրուն»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն