Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բուլղարիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Բուլղարիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կընդլայնենք մեր երկրների միջև առկա հարաբերությունները»: