Ջերմ գրկախառնություն․ Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու սիրով լի լուսանկարը
Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Եվան կրում է բաց գույնի սպորտային հագուստ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել։
Օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր հետաքրքիր ձեւվածքի կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում նորաձեւ բարձրակրունկները։