«Անդադար աշխատելուց հետո, վերջապես կարողացա պլանավորել հանգիստս»․ Սոնա Եսայանի եւ Գրիգի լուսանկարը Եգիպտոսից
Պարուհի Սոնա Եսայանն ընտանկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Գրիգի հետ։ Ամուսիններն իրենց հանգիստն են վայելում Եգիպտոսում։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում կրում է սեւ գույնի լողազգեստ, որը համադրել է վանդակավոր պրինտով վերնազգեստի հետ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ «Անդադար աշխատելուց հետո, վերջապես կարողացա պլանավորել հանգիստս։ Հանգստից հետո մեկնում եմ մեկ ուրիշ երկիր ու շուտով կասեմ , թե ինչի համար», - գրել է պարուհին։
Օրերս հրապարակված լուսանկարում Սոնան կաթնագույն տոպ էր կրում, որը համադրել էր շորտի հետ։ Դերասան Գրիգ Գեւորգյանի կինն արձակել էր մազերը, գլխաշոր էր կրում։ Սոնան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։