Հանգույցներով տոպ



Կիսաշրջազգեստի երկարությունը հավասարակշռելու գործում կօգնի հանգույցներով տոպը։ Այն ոչ միայն «համ» կհաղորդի կերպարին անկեղծ ձեւվածքի շնորհիվ, այլ նաեւ լրացուցիչ կընդգծի գոտկատեղը՝ անսովոր քուղերի շնորհիվ։

Կրոպ-տոպ



Ամառվա համար շահեկան համադրություն է մաքսի կիսաշրջազգեստն ու կարճ տոպը։ Նման համադրությունը կերպարին սեքսուալություն կհաղորդի եւ շատ հարմար է շոգ օրերի համար։ Տոպի կտրվածքը կարող է լինել բացարձակապես ամեն տեսակի․ օրինակ, տրիկոտաժե կիպ մոդելի տոպը լուքն ավելի առօրյա կդարձնի, իսկ ատլասե, ազատ ձեւածքի տոպը՝ ներքնազգեստի ոճի կիսաշրջազգեստի հետ համադրված, կարող է փոխարինել երեկոյան զգեստին։

Փքված թեւերով տոպով



Մաքսի կիսաշրջազգեստը կարող է տեսողականորեն ավելի ծանրացնել կոնքերը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գոտկատեղից ցածր մոդելներին։ Այս խնդիրը լուծելու համար կօգնեն փքված թեւերով տոպերը։ Դրանք ծավալ կհաղորդեն մարմնի վերին հատվածին եւ կստեղծեն ցանկալի ավազե ժամացույցի ուրվագիծը:

Վերնաշապիկով



Վերնաշապիկը կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ, եւ մաքսի կիսաշրջազգեստը բացառություն չէ: Բայց զգույշ եղեք՝ ավելի լավ է կոճկված ծավալուն մոդելներ չկրել՝ կիսաշրջազգեստի երկարության պատճառով այս որոշումը կարող է ձեր կազմվածքը վերածել ուղղանկյունի։ Բայց եթե վերնաշապիկը հանգույցով կապեք գոտկատեղի հատվածում կամ կրեք այն կրոպ-տոպի վրայից, կարող եք հարմարավետ ամառային աութֆիթ ստանալ: Որպեսզի լուքը ձանձրալի չթվա, իրերից մեկն ընտրեք վառ թրենդային երանգի։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ Սոցցանցեր


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն