ՊՍԺ-ի նախագահը խուսափել է պատժից, իսկ մարզական տնօրենը հեռացվել
ՊՍԺ-ի նախագահը խուսափել է պատժից՝ «Ռեալի» դեմ խաղից հետո ցուցաբերած վարքի համար։ Ինչպես հայտնի է փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվել էր «ռեալին» ու դուրս մնացել մրցաշարից, իսկ Խաղից հետո Նասեր Ալ-Հելաիֆին ու մարզական տնօրեն Լեոնարդոն ագրեսիվ վարք էին դրսևորել ու փորձել էին ներխուժել մրցավարական սենյակ։
Երբ նրանց խնդրել էին հեռանալ՝ Ալ-Խելաիֆին կոտրել էր մրցավարի օգնականներից մեկի դրոշակը։ Այդ հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին միջադեպի վերաբերյալ արձանագրություն էր կազմել։
Արդյունքում, ՈՒԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկել էր Լեոնարդոյին, սակայն Ալ-Խելաիֆիի նկատմամբ որևէ պատժամիջոց չի սահմանել։ Նշենք սակայն, որ ավելի ուշ՝ մրցաշրջանի ավարտից հետո, Լեոնարդոն հեռացվեց փարիզյան ակումբում զբաղեցրած պաշտոնից։